Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջը հայտարարություն է տարածել, կապված՝ՀՀ ԱԱԾ-ի հոկտեմբերի 11-ի տարածած տեսանյութի հետ, ըստ որի՝ ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։

Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։

Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։

Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել ևս, պաշտոնավարումից հետո։ Դրա համար գոյություն ունեն կադաստրի և ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։

Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռևս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ:

Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»։

Հետգրություն՝ 2rd.am-ի կողմից. Պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ոչ միայն «Գոլդեն Փելես», այլև «Երևան», «Մետրոպոլ», «Արարատ», «Մարիոթ», «Թուֆենկյան» և տասնյակ այլ հյուրանոցների բացման արարողություններին: