Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին. Ֆորդոյում միջուկային օբյեկտի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային կենտրոնի մոտ երկու պայթյուն է լսվել: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։

Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել մակերևույթի վրա, մինչդեռ միջուկային կայանը գտնվում է մի քանի հարյուր մետր խորության վրա։

Ականատեսները Associated Press-ին ասել են, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևելյան, արևմտյան և կենտրոնական թաղամասերում լսել են ուժեղ պայթյունների նմանվող ձայներ, քաղաքի հյուսիսում գտնվող AP-ի լրագրողը նույնպես լսել է պայթյունի ձայն։ Իրանական պետական ​​լրատվամիջոցները դեռևս տեղեկություններ չեն տրամադրել այս զարգացումների վերաբերյալ։

NBC -ն էլ հայտնում է Թեհրանի հյուսիսում ուժեղ պայթյունների մասին, տեղական լրատվամիջոցներն էլ հաղորդում են Քոմում նոր հարձակումների մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի