Իսրայելը Գերմանիային նախապես տեղեկացրել է Իրանի դեմ հարձակման մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ առավոտյան հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին տեղեկացրել է Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին: Այս մասին ասվում է Մերցի հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, և Իրանը չպետք է միջուկային զենք մշակի։ Մերցը, սակայն, կողմերին կոչ է արել զերծ մնալ լարվածության սրումից։

Ֆրանսիան էլ արձագանքել է Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Միաժամանակ, Փարիզը նշել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, և բազմիցս մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն X-ի իր միկրոբլոգում, գրում է France 24-ը։

«Ֆրանսիան ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ սերտորեն համագործակցելով իր գործընկերների հետ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած սրացումից, որը կարող է վտանգել տարածաշրջանային կայունությունը»,- X-ի նշել է Ժան Նոել Բարրոն՝ հավելելով, որ Փարիզի համար առաջնահերթություն է իր քաղաքացիների անվտանգությունը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն էլ ուրբաթ կոչ է արել բոլոր կողմերին «զսպվածություն ցուցաբերել» Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի և ռազմական ղեկավարության դեմ ուղղված հարվածներից հետո։

«Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և կանխել հետագա սրումը։ Դիվանագիտությունը մնում է առաջ շարժվելու լավագույն ուղին, և ես պատրաստ եմ աջակցել լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած դիվանագիտական ​​​​ջանքի»,- գրել է Կալլասը X-ում։

Ռուսաստանը նույնպես դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի  խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է լարվածության կտրուկ սրումը»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստանում է երկրների միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցները։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Ըստ իսրայելական կողմի՝ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Իսրայելը գործողությանը տվել է «Առյուծի վերելք» անվանումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի