Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
13.06.2025 | 12:57
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հրապարակված լուսանկարներից տեղեկանում ենք, որ վարչապետի հետ Չեխիա է մեկնել նաև նրա ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։





