Իրանը լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած ռազմական սպառնալիքի. ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը զգուշացրել է

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի և ունի հստակ ռազմավարություն՝ ցանկացած հնարավոր ագրեսիային հակազդելու համար։

«Թշնամին երբեմն մեզ սպառնում է ռազմական գործողություններով։ Մենք միշտ ասել ենք, և հիմա էլ կրկնում ենք, որ լիովին պատրաստ ենք ցանկացած սցենարի, ցանկացած հանգամանքներում»,- հայտարարել է Հոսեյն Սալամին։

Նա հավելել է՝ թշնամին «սխալմամբ կարծում է, որ կարող է ռազմական հարված հասցնել Իրանին նույն ձևով, ինչպես հարձակվում է Գազայի պաշարված և անպաշտպան պաղեստինցիների վրա»։

«Նրանք չկարողացան դիմակայել եմենցի երիտասարդությանը և ջախջախվեցին, ինչպե՞ս կարող են դիմակայել Իրանի նման մեծ ազգի»,- ասել է իրանցի գեներալը։

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը զգուշացրել է ցանկացած սխալ հաշվարկից՝ ասելով, որ Իրանի զինված ուժերը տարիներ շարունակ «պատրաստ են եղել պատերազմի ցանկացած մակարդակում»։

Այս նախազգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները պատրաստվում է իր դեսպանատների ոչ հիմնական աշխատակիցների և նրանց ընտանիքների տարհանմանը տարածաշրջանից, քանի որ ԱՄՆ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելը ծրագրում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

Իրանի պաշտոնյաները զգուշացրել են, որ երկրի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի արագ և ուժեղ հակահարվածի, իսկ տարածաշրջանում ամերիկյան շահերը և ռազմական բազաները կնշվեն որպես պոտենցիալ թիրախներ։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողություններ առաջիկա օրերին, հավանաբար, առանց ԱՄՆ-ի աջակցության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի