Իսրայելն ազատ է արձակել Գազա օգնություն տեղափոխող նավի անձնակազմի ձերբակալված թուրք ակտիվիստներին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելն ազատ է արձակել երկու թուրք ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին Գազայի հատվածի շրջափակումը խախտելու փորձ կատարող նավի վրա։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները, գրում է Daily Sabah-ը։

Աղբյուրները հայտնել են, որ Յասեմին Աջարը և Սուայբ Օրդուն մեկնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանից։

Գերմանիայի քաղաքացի Աջարը և Օրդուն 12 ուղևորների թվում էին, որոնց միացել էր նաև շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նրանք Madleen նավով փորձում էին ճեղքել Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը և խորհրդանշական քանակությամբ օգնություն հասցնել։

Իսրայելը նավը միջազգային ջրերում կալանել էր և հաջորդ օրն արտաքսել Թունբերգին ու ևս երեք ակտիվիստի։ Եվս վեց ակտիվիստ արտաքսվել է հինգշաբթի, իսկ վերջին երկու ակտիվիստները, հավանաբար, կարտաքսվեն ուրբաթ։

Ըստ տեղական Adalah մարդու իրավունքների կազմակերպության՝ ակտիվիստները ենթարկվել են «վատ և ագրեսիվ վերաբերմունքի, պատժիչ միջոցների, իսկ երկու կամավորներ որոշ ժամանակ պահվել են մենախցում»։

Իսրայելի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։ Թել Ավիվը պնդում է, որ ձերբակալվածների հետ վարվում է օրինական ձևով և հետաքննում է բռնության վերաբերյալ ցանկացած մեղադրանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի