Իսրայելն արտաքսում է Գազա օգնություն փոխադրող նավի անձնակազմին․ նրանց թվում է Գրետա Թունբերգը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլ ակտիվիստներ, որոնց Գազա ուղևորվող մարդասիրական օգնությամբ նավը կալանվել էր Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից, տեղափոխվել են Թել Ավիվի օդանավակայան՝ արտաքսման համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Հունիսի 1-ին ակտիվիստների մի խումբ Իտալիայից մեկնել էր Madleen նավով՝ տանելով խորհրդանշական քանակությամբ սնունդ և պարենամթերք Գազայի համար, որի բնակչությանը, ինչպես զգուշացրել է ՄԱԿ-ը, սովամահության վտանգի տակ է։ Իսրայելական ուժերը երկուշաբթի միջազգային ջրերում կանգնեցրել էին նավը և քարշակել դեպի Աշդոդի նավահանգիստ։

««Սելֆի զբոսանավի» ուղևորները ժամանել են Բեն Գուրիոն օդանավակայան՝ Իսրայելից մեկնելու և իրենց երկրներ վերադառնալու համար։ Նրանք, ովքեր հրաժարվում են ստորագրել արտաքսման փաստաթղթերը և լքել Իսրայելը, կկանգնեն դատական ​​​​մարմինների առջև»,- X-ում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

«Ազատության նավատորմի կոալիցիան» (FFC), որը շահագործում է նավը, հայտարարել է, որ բոլոր 12 ակտիվիստները «գործընթաց են անցնում»։ Հաղորդվում է, որ նրանց կարող են թույլատրել թռչել Թել Ավիվից արդեն այսօր երեկոյան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է, որպեսզի նավի վրա գտնվող վեց ֆրանսիացի քաղաքացիներին «թույլատրվի հնարավորինս շուտ վերադառնալ Ֆրանսիա»։ Այս մասին ասել է նախագահական   պաշտոնյան։

Իսրայելական «Ադալահ» ոչ կառավարական կազմակերպությունը, որն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում երկրի արաբ փոքրամասնությանը, հայտարարել է, որ նավի վրա գտնվող ակտիվիստները դիմել են իրենց ծառայություններին, և որ խումբը, հավանաբար, կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր՝ նախքան արտաքսվելը։

Թուրքիան դատապարտել է նավի կալանումը՝ այն որակելով որպես «սարսափելի հարձակում», մինչդեռ Իրանն այն որակել է որպես «ծովահենության մի ձև» միջազգային ջրերում։

Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Գազայի վրա ծովային շրջափակումը, որը գործում էր Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմից տարիներ առաջ, անհրաժեշտ է պաղեստինցի զինյալներին զենք ներմուծելը կանխելու համար։ Իսրայելը բախվում է աճող ճնշման՝ Գազա ավելի շատ օգնություն թույլատրելու համար՝ սննդի և հիմնական պարագաների լայնածավալ պակասը մեղմելու համար։

Կազմակերպիչներն այն անվանել են  «խորհրդանշական գործողություն», որի շրջանակում երկուշաբթի հարյուրավոր մարդիկ Թունիսից ցամաքային շարասյունով երթ են մեկնարկել՝ Գազա հասնելու նպատակով։ Ինը ավտոբուսից բաղկացած շարասյան կազմակերպիչները պնդում են, որ իրենք օգնություն չեն տանում Գազա, այլ նպատակ ունեն իրականացնել «խորհրդանշական գործողություն»՝ ճեղքելով տարածքի շրջափակումը: Շարասյունը պետք է անցնի Լիբիայի և Եգիպտոսի միջով, չնայած Կահիրեն դեռևս չի տրամադրել անցման թույլտվություն։

Իսրայելը վերջերս թույլատրել է մարդասիրական որոշ մատակարարումների վերսկսումը՝ երկու ամսից ավելի դրանք արգելափակելուց հետո, և սկսել համագործակցել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական նորաստեղծ հիմնադրամի (GHF) հետ։ Սակայն մարդասիրական գործակալությունները քննադատել են GHF-ին, իսկ ՄԱԿ-ը հրաժարվում է համագործակցել դրա հետ՝ մտահոգություններ հայտնելով կազմակերպության գործելակերպի և չեզոքության վերաբերյալ։

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր GHF-ի բաշխման կետերի մոտ տասնյակ մարդիկ են սպանվել։

Մինչ այդ, Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ Գրետա Թունբերգն արտաքսվել է Շվեդիա՝ X-ի իր միկրոբլոգում հրապարակելով ակտիվիստի լուսանկարները: Նախարարությունը նշել է, որ  Թունբերգը Շվեդիա է մեկնում Ֆրանսիայով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի