Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության 3 անդամներ են ազատազրկվել

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիրների և լրագրողների ձերբակալությունները։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ավարտվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության  մեջլիսի անդամներ Ալադդին Ալեսքերլիի, Քոշգար Նուրալըի և կուսակցության ակտիվիստ Ջաբիր Վելիևի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։

Նշվում է, որ Ալադդին Ալեսքերլին և Ջաբիր Վելիևը դատապարտվել են 2 տարի 3 ամիս, իսկ Քոշգար Նուրալըն՝ 2 տարի ժամկետով ազատազրկման։ Նրանք մեղավոր են ճանաչվել մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մեջ։

Քրեական գործի հարուցման պատճառը «Մուսավաթ» կուսակցության Բիլասուվարի շրջանային կազմակերպության կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին շրջանում տոնական միջոցառում անցկացնելուց հետո տեղի ունեցած միջադեպն է։

«Այդ օրը կուսակցության ակտիվիստների դեմ կազմակերպվել է սադրանք, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ։ Չնայած պաշտոնական բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Ալեսքերլին սադրանքի ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ, դատարանը սահմանափակվել է սադրիչի համար տուգանքով և առանց որևէ հիմքի որոշում է կայացրել «Մուսավաթ»-ի ակտիվիստների ազատազրկման մասին»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Կուսակցությունն այս դատավճիռը համարում է Ադրբեջանում բռնաճնշումների շարունակություն և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպանները նոր տվյալներ էին ներկայացրել, ըստ համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի