Հնդկաստանում օդանավի կործանման հետևանքով, նախնական տեղեկություններով, 133 մարդ է զոհվել

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանի մոտ Air India ավիաընկերության օդանավի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 133 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Air India-ի օդանավը, որը տեղափոխում էր 232 ուղևորի և անձնակազմի 10 անդամի, տեղի ժամանակով 13:17-ին Լոնդոն էր թռչում, գրում է News18-ը։

Իշխանությունները դեռևս չեն հայտնել վթարի պատճառը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վթարի վերաբերյալ զրուցել է ներքին գործերի նախարար Ամիտ Շահի և քաղաքացիական ավիացիայի նախարար Ռամմոհան Նաիդուի հետ։ Վարչապետը խնդրել է ապահովել տուժածներին անհրաժեշտ օգնությունը։

Hintustan Times-ի աղբյուրների տվյալներով՝ Air India-ի օդանավի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 120 մարդ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը տեղեկացվել է ավիաաղետի մասին: Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող 53 ուղևոր Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին, որոնք ուղևորվում էին Լոնդոն: Օդանավում եղել է նաև 169 հնդիկ, 7 պորտուգալացի և մեկ կանադացի ուղևոր։

«Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում Լոնդոն թռչող ինքնաթիռի վթարի տեսարանները, որը տեղափոխում էր բազմաթիվ բրիտանացի քաղաքացիների, սարսափելի են: Ես տեղեկացված եմ իրավիճակի զարգացման մասին, իմ մտքերը ուղևորների և նրանց ընտանիքների հետ են այս խորապես ցավալի պահին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ ասել է, որ վթարն իրեն «ապշեցրել և տխրեցրել է»։

«Ահմադաբադում տեղի ունեցած ողբերգությունը մեզ ապշեցրել և տխրեցրել է։ Այն անասելի սրտաճմլիկ է։ Այս տխուր ժամին իմ մտքերը բոլոր տուժածների հետ են։ Կապի մեջ եմ եղել նախարարների և իշխանությունների հետ, որոնք աշխատում են տուժածներին օգնելու համար»,- նշել է Մոդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի