Լեհաստանի վարչապետը «մեծամասնություն է ձևավորում ԵՄ-ում»՝ Վրաստանի հետ վիզային ազատ ռեժիմը չեղարկելու համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր կառավարությունը լոբբինգ է անում ԵՄ պետությունների շրջանում՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի մուտքը չեղարկելու համար։ Տուսկն այս մեկնաբանություններն արել է չորեքշաբթի Լեհաստանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ներգաղթի մասին խոսելիս՝ նախքան իր կառավարությանը վստահության կարևոր քվե շնորհելը, գրում է OC Media-ն։

«Մենք ստեղծում ենք անհրաժեշտ մեծամասնություն՝ Վրաստանի և այլ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը սահմանափակելու կամ կասեցնելու համար։ Այո՛, սա նաև իմ մտադրությունն է՝ լիովին գիտակցելով, որ վրացիների մեկ երրորդը մարդիկ են, ովքեր շատ կցանկանային կիսել մեր արժեքները, բայց մենք գիտենք, թե ինչում է խնդիրը։ Խոսքը միայն Վրաստանի մասին չէ։ Ընդհանուր առմամբ, ես կողմնակից եմ առանց վիզայի մուտքի սահմանափակմանը այն ​​երկրների համար, որոնք, ինչպես Վրաստանի դեպքում, այլևս չեն հարգում ոչ ավտորիտար իշխանությունների վերաբերյալ չափանիշները, ինչպես նաև այն այն երկրների, որտեղից միգրացիան ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի կամ Եվրոպայի օրինականության և կարգուկանոնի համար»,- ասել է նա։

ԵՄ-ն 2017 թվականին վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրների մեծ մաս մուտքի վիզա ստանալու պահանջը: Այս քաղաքականությունը ժողովրդականություն է վայելում վրացիների շրջանում, և կառավարությունը հաճախ սա ներկայացնում է որպես իր հիմնական նվաճումներից մեկը։

Առանց վիզայի ռեժիմի չեղարկումը կպահանջի ԵՄ անդամ պետությունների որակյալ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ 27 անդամ պետությունից 15-ի, որոնք ներկայացնում են դաշինքի ընդհանուր բնակչության առնվազն 65%-ը։

Լրատվամիջոցը գրում է՝ քանի որ վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը գնալով ավելի ավտորիտար է դառնում, մի քանի հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Բրյուսելում քննարկվում է առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը։ Նման հաղորդումներն ավելի հաճախակի են դարձել 2024 թվականի հոկտեմբերի վիճարկվող խորհրդարանական ընտրություններից և կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացը սառեցնելու հետագա հայտարարությունից, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ բռնություններից հետո։

Անդրադառնալով հանցավորության հետ կապված հարցին՝ Տուսկը նշել է, որ իր կառավարությունը երկրից հանցագործների ամենօրյա արտաքսումներ է իրականացնում։

«Վրաստանից հանցագործների վերջին արտաքսումը տեղի է ունեցել չորս օր առաջ, արտաքսվել է հանցավոր գործունեության մեջ կասկածվող 50 վրացի», – ասել է նա։

Վերջին ամիսներին Լեհաստանում վրացի հանցագործների հարցը դարձել է քննարկումների թեժ թեմա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի