ՌԴ-ն հայտնել է 52 ուկրաինական ԱԹՍ ոչնչացնելու, Ուկրաինան՝ Մոսկվայի մարզի «Ռեզոնիտ» տեխնոպարկին հարվածելու մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի լույս 12-ի գիշերը ոչնչացվել է ուկրաինական 52 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։ Ռուս զինվորականների տվյալներով՝ Բելգորոդի մարզում ոչնչացվել է 41 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի մարզում՝ 6, Մոսկվայի մարզում՝ 3, բռնակցված Ղրիմում՝ 2 անօդաչու։

Ռոսավիացիան էլ հայտնել է, որ Մոսկվայի «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Նրանք ինքնաթիռներ չեն ուղարկել և չեն ընդունել մեկ ժամից մի փոքր ավելի։ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով էլ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վոլոկոնովսկի, Կրասնոյարսկի և Չեռնյանսկի շրջանների, ինչպես նաև Գուբկինսկի և Ստարի Օսկոլսկի քաղաքային շրջանների և Նովոոսկոլսկի քաղաքային շրջանի վրա անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Գլադկովը նաև հայտնել է, որ Շեբեկինսկի մունիցիպալ շրջանում ձեռնարկության տարածքում FPV անօդաչու սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է վեց խաղաղ բնակիչ, իսկ Վոզնեսենովկա գյուղում, երբ անօդաչու սարքը հարվածել է մեքենայի, տեղի բնակիչը ծանր վիրավորվել է։

Ուկրաիայի ԶՈւ-ի ԳՇ-ն իր հերթին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի մարզի Զուբովո բնակավայրի «Ռեզոնիտ» տեխնոլոգիական պարկին։

«Այս գործարանի արտադրանքը լայնորեն օգտագործվում է բարձր տեխնոլոգիական զենքի և սարքավորումների արտադրության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ վնասի հետևանքերը ճշգրտվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի