Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․ ՊԵԿ-ը ժամկետներ է սահմանել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։

«Այս տարվա սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։ Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 2025թ. նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։ Իսկ 2026թ. հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը»,- ասված է հաղորդագրությունում։