ՌԴ Տամբովի մարզն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ վառոդի գործարանում, ենթադրաբար, հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ Տամբովի մարզի իշխանությունները հայտնել են հունիսի լույս 11-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։ Տելեգրամ ալիքների տվյալներով՝ հարձակումը հրդեհ է առաջացրել Կոտովսկի վառոդի գործարանում։ Տամբովի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը հայտնել է, որ խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։

«Անօդաչու թռչող սարքերից մեկի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է հրշեջ ջոկատների կողմից։ Տուժածներ  չկան։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Իրավիճակը վերահսկողության տակ է։ Ես ստանում եմ բոլոր օպերատիվ զեկույցները Կոտովսկի ղեկավար Ալեքսեյ Պլախոտնիկովից, ԱԻՆ-ից և ուժային կառույցներից»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Միաժամանակ, տելեգրամ ալիքները, հղում անելով տեղի բնակիչներին, գրում են, որ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի երկնքում որոտացել է մոտ տասը պայթյուն։ Տելեգրամ ալիքները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տամբովի վառոդի գործարանի վրա։

Astra-ն գրում է, անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով գործարանը հրդեհվել է։ Նշվում է, թե այն փաստը, որ կադրերում երևում է գործարանի հարակից տարածքը, վկայում են երկու կարմիր և սպիտակ խողովակները, որոնք նախկինում հայտնվել են վառոդի գործարանի լուսանկարներում տեղական լրատվամիջոցներում։

Մայիսի 29-ի գիշերը գործարանն արդեն ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Հրդեհ էր բռնկվել պահեստներից մեկի տանիքում, ոչ ոք չէր տուժել։

Տամբովի վառոդի գործարանը հրաձգային զենքի և հրետանային զինամթերքի համար նախատեսված վառոդի խոշորագույն ռուսական արտադրողներից մեկն է։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը ՌԴ տարածքում խոցել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5-ը՝ Տամբովի մարզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի