Սպերցյանի դուբլը չփրկեց Մելիքբեկյանին․ ուր է խոստացված նոր մակարդակի հավաքականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Խոշոր հաշվով վերջին պարտություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ, Էդուարդ Սպերցյանի դուբլի արդյունքում, ոչ ոքի խաղաց Չեխնոգորիայի հետ ընկերական հանդիպմանը։ 

Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանը ներկա է եղել հավաքականի երկու հանդիպումներին էլ։ Ասում է՝ Հայաստանի ընտրանուց ոչ ուժեղ հավաքականների հետ հանդիպումներից ստացած տպավորությունները դրական գնահատել չի կարող։

«Սպերցյանի անհատական որակները որոշիչ նշանակություն ունեցան, բայց նա միայնակ չէր կարող հաղթել: Հավաքականում նորեկներ կային, չկային մի շարք առաջատարներ, և այս ամենի համատեքստում որոշակի փոփոխություններ կային՝ բայց Չեռնոգորիայի հետ խաղում։ 60 րոպե նորմալ խաղացինք, հետո թիմը քանդվեց տարբեր պատճառներով»,- ասում է Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Գարամյանը։

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը երեկվա հանդիպումից հետո հայտարարեց, որ որոշ գործոններով կարողացել են բարելավել խաղը։ Նորանշանակ մարզչի կարծիքով՝ հավաքականը գեղեցիկ խաղ է ցուցադրել։  Էդուարդ Սպերցյանն առաջին գոլը խփեց հանդիպման 1-ին րոպեին, վերջինը՝ 81-րդ րոպեին։ 

«Էդուարդ Սպերցյանը փրկեց ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությանը պաշտոնանկությունից, դա կարող է ՀՖՖ-ին արդարացում լինել այն բանի համար, որ հավաքականում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել»,- նշում է  «Մեդիամաքս սպորտի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը՝ ընդգծելով, որ նույն տպավորությունը չի ստացել օրեր առաջ Կոսովոյի հետ հանդիպումից, երբ Հայաստանը խոշոր՝ 5։2 հաշվով պարտություն կրեց։

Մարտին Վրաստանի հավաքականին խոշոր հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն էր խնդրել հանրությունից` խոստանալով հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով։ Ոչ թե այլ մակարդակ էր, այլ որոշ չափով կերպարանափոխված հավաքական, բայց միայն Չեռնոգորիայի հետ խաղում՝ նկատում է Արմեն Գարամյանը։

«Այստեղ մի խնդիր կա՝ գլխավոր մարզիչը շատ լավն է, բայց այն, ինչ ուզում է ստանալ այս հավաքականից, մի փոքր բարդ է։ Իր նախընտրած ֆուտբոլի համար՝ ինտենսիվ, ագրեսիվ, դոմինանտ, անհրաժեշտ են շատ որակյալ խաղացողներ․ երբեմն հնարավոր է որակը փոխհատուցել աշխատասիրությամբ, բայց դրա համար էլ ժամանակ է անհրաժեշտ»,- ասում է նա։

Դավիթ Ալավերդյանն ընդգծում է՝ Մելիքբեկյանի հերթական խոստումն այդպես էլ կյանքի չկոչվեց․ նույն հավաքականն էր, նույն խնդիրներով, նույն ոճով և անկազմակերպ խաղով։

«Խաղացողներն իրար չեն զգում, չեն կարողանում գտնել իրար մարզադաշտում, ժամանակին փոխանցումներ չեն կատարում և չի զգացվում մարզչի ձեռագիրը»,- նշում է Ալավերդյանը։

Հայաստանը սեպտեմբերին աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հյուրընկալելու է Պորտուգալիայի հավաքականին, որը վերջերս երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։ Դավիթ Ալավերդյանի համոզմամբ՝ կտրուկ քայլեր ու փոփոխություններ են պետք ոչ միայն հավաքականում, այլև ֆեդերացիայում։ Նրա պնդմամբ՝ այդ փոփոխությունների սկիզբը պետք է տա Արմեն Մելիքբեկյանը՝ հրաժարական ներկայացնելով ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Ալավերդյանը նաև կարծում է, որ առանց քաղաքական աջակցության՝ այսքան ձախողումներից ու խոշոր հաշվով պարտություններից հետո Մելիքբեկյանը չէր կարող պաշտոնավարել։ Տևական ժամանակ ֆուտբոլասերների մեծ մասը պահանջում է նրա հրաժարականը, ֆան ակումբներն անգամ հավաքականի հանդիպումներին են ակցիաներ իրականացնում։

Մելիքբեկյանը, մինչդեռ, ապրիլին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին ի պատասխան վերահաստատել էր, որ հրաժարական չի տալու։ 

Մեկնաբան Արմեն Գարամյանն ընդգծում է՝ սեպտեմբերին սպասվող խաղին շատ դժվար կլինի անգամ ոչ ոքի արդյունք ապահովել։ 

«Մենք երկու տարբերակ ունենք՝ կա՛մ թույլ տալ մարզչին աշխատել մի քանի ամիս կամ տարի, կա՛մ պետք է հեռացնել այս մարզչին, բերել նոր մասնագետի, որը կխաղա ֆուտբոլ՝ ըստ մրցակիցների»,- նշում է ֆուտբոլային մեկնաբանը։

Ու թեև երեկվա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի, ոլորտի մասնագետները հույսեր չեն փայփայում, որ Հայաստանի ազգային հավաքականը, առանց լուրջ փոփոխությունների, առաջիկայում կարող է լավ արդյունքներ ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան