Թեհրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որի նպատակն էր մասնատել ՀՀ-ն և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Խամենեիի խորհրդական

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս մասին Khamenei.ir-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նա նշել է, որ «նայելով պատմությանը՝ կարելի է համարձակորեն ասել, որ իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել»։ Եվ Իրանի հեղինակության նշաններից մեկը, ըստ նրա, Թեհրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։

«Երբ որոշ երկրներ փորձեցին կապ հաստատել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ ընդդիմացավ դրան և խափանեց այս դավադրությունը»,- հայտարարել է Վելայաթին։

Նա հավելել է, որ «ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամեն ինչ պատրաստ էր այդ միջանցքը գործարկելու համար, բայց Իրանը թույլ չի տվել, որ այն իրականացվի»։

«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,- նշել է Վելայաթին։

Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցքի» նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն էր, այլև հարավից Ռուսաստանը շրջափակելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի