Մտահոգված ենք կաթողիկոսի նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքով․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ կայացել է «Կիլիկիա» վերլուծական հարթակի առցանց նիստը, որի ընթացքում «Կիլիկիա» հարթակը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտի առնչությամբ։

«Ժողովականները խոր մտահոգություն հայտնեցին Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի հետևանքով ստեղծված մթնոլորտի կապակցությամբ։ Անընդունելի համարվեց հարցերի նման ձևով բարձրացումն ու քննարկումը, որոնք չեն բերում լուծումների, այլ ստեղծում են ներհասարակական լարվածություն»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ իշխանություն-եկեղեցի հակամարտությունը սկսվել էր պատերազմից հետո, երբ կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Եկեղեցու դեմ հերթական արշավը վրդովվեցրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։

Մայիսի 30-ին ամբողջ օրվա ընթացքում վիրավորական բառերով և մեղադրանքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի գրառումներ էր արել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են եկեղեցուն։

Օրեր առաջ հրապարակվել էին «Կովկասյան բարոմետրի» սոցհարցման տվյալները, որոնց համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ ՔՊ կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին՝ ընդամենը 17%-ը։