Հնդկաստանի ափերին Սինգապուրի դրոշով նավարկող նավում պայթյուն է տեղի ունեցել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MV Wan Hai 503 կոնտեյներային նավը երկուշաբթի հրդեհվել է Հնդկաստանի Քերալա նահանգի Բեյփոր քաղաքի ափերից 78 ծովային մղոն հեռավորության վրա: Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունն ու Ռազմածովային ուժերի միջոցները գործի են դրվել նավին օգնելու համար, գրում է հնդկական First Post-ը։

Այլ աղբյուրներ հայտնում են նավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին։

Հնդկաստանի առաձնյա պահպանության ծառայությունը փրկարարական և գնահատման աշխատանքների համար օգտագործել է CG Dornier ինքնաթիռ։

Պաշտպանության նախարարության կողմից կատարված հետագա թարմացումներում նշվում է, որ փրկարարական գործողությանը մասնակցել են առափնյա պահպանության ծառայության հինգ նավեր՝ «Սաչետ», «Արնվեշ», «Սամուդրա Պրահարի», «Աբհինավ» և «Ռաջդութ»։ Միջոցների ցանկում ներառված է նաև մեկ C144 ինքնաթիռ։

MV Wan Haai 503-ի անձնակազմի 22 անդամներից 18-ը լքել են նավը և փրկվել ICG-ի և Հնդկաստանի ռազմածովային ուժերի կողմից: Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի