ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն Իրանին համագործակցելու կոչ է արել, Թեհրանը սպառնացել պատասխանով՝ կառույցի կողմից բանաձևի ընդունման դեպքում

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ է արել Իրանին լիովին համագործակցել գործակալության հետ՝ զգուշացնելով, որ չհայտարարագրված միջուկային օբյեկտների և հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ չլուծված հարցերը շարունակում են կասկածի տակ դնել Թեհրանի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը, գրում է Iran International-ը։

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի բացման ժամանակ ունեցած ելույթում գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանը չի կարողացել հավաստի բացատրություններ տալ երեք չհայտարարագրված վայրերում՝ Վարամինում, Մարիվանում և Թուրքուզաբադում հայտնաբերված արհեստական ​​ուրանի հետքերի վերաբերյալ և միջոցներ է ձեռնարկել՝ ստուգման աշխատանքները խոչընդոտելու համար։

«Իրանը բազմիցս կա՛մ չի պատասխանել, կա՛մ չի տրամադրել տեխնիկապես հավաստի պատասխաններ։ Այս վայրերը չհայտարարագրված կառուցվածքային միջուկային ծրագրի մաս էին կազմում, որն իրականացվել է մինչև 2000-ականների սկիզբը»,- խորհրդին ասել է Գրոսսին՝ հավելելով, որ այդ վայրերն ախտահանելու՝ Իրանի քայլերը ավելի են խոչընդոտել վերահսկողությունը։

Նա նաև նշել է, որ Իրանի կողմից 3.1 փոփոխված օրենսգրքի կիրառումը դադարեցնելու որոշումը, որը նրա երաշխիքների համաձայնագրի իրավական պարտավորություն է, զգալիորեն թուլացրել է ՄԱԳԱՏԷ-ի մոնիթորինգի կարողությունները։

Թեհրանի՝ ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրանի պաշարները նոր մտահոգություններ են առաջացնում միջուկային զենքի տարածման վերաբերյալ։

ՄԱԳԱՏԷ-ն նաև սերտորեն ներգրավված է Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակական դիվանագիտական ​​ջանքերում։ Գրոսսին ասել է, որ վերջերս Կահիրեում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ եգիպտացի պաշտոնյաների հետ միասին, և ընդգծել, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի գործակալության ուժեղ ստուգողական դերը։

«Ես կոչ եմ անում Իրանին անհապաղ  լիարժեք համագործակցել։ Միայն ՄԱԳԱՏԷ-ի ստուգմամբ ամուր դիվանագիտական ​​լուծումը կարող է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,- ասել է նա։

Թեհրանն էլ մշակել է մի շարք քայլեր՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից երկրի դեմ հնարավոր բանաձևի՝ զգուշացնելով, որ պատասխանը չի լինի համագործակցության ընդլայնում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ «Իրանը սկզբից ի վեր իր մոտեցումը հիմնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության  վրա»։

«Ցավոք, գործակալությունը, երեք եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների ճնշման ու քաղաքական ազդեցության տակ, որոշել է պատրաստել այն, ինչն անվանում է համապարփակ զեկույց: Այս երեք եվրոպական երկրներն այժմ չարաշահում են այդ զեկույցը՝ բանաձև մշակելու և, հնարավոր է, իրենց ծրագրված օրակարգն առաջ մղելու համար։ Առճակատմանը պատասխանն ավելի շատ համագործակցությունը չի լինի»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կազմած ու ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևի նախագիծը հունիսի 5-ին տրամադրվել էր ԱԷՄԳ-ի Գործադիր խորհրդի 35 անդամներին, որոնք քառօրյա նիստ են անցկացնելու հունիսի 9-13-ը։

Ռաֆայել Գրոսսին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանի միջուկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ Միացյալ Նահանգների ու երեք եվրոպական տերությունների կողմից առաջարկվող բանաձևի և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև վերջերս տեղի ունեցած անուղղակի բանակցությունների միջև որևէ կապ չկա։

Վիեննայում կառավարիչների խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում Ռաֆայել Գրոսսին ընդգծել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը պետք է դիտարկվի որպես գործակալության կանոնավոր վերահսկողության պարտականությունների մաս, այլ ոչ թե որպես ավելի լայն դիվանագիտական ​​ջանքերի հետ կապված քաղաքական գործիք։

Եթե ​​բանաձևն ընդունվի, այն կմեծացնի ճնշումը Թեհրանի վրա՝ ընդամենը մի քանի ամիս առաջ, նախքան 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) հիմնական դրույթների ժամկետի լրանալը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի