Հայաստանում սողացող հակահեղափոխության վտանգ կա. Լևոն Շիրինյան

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Հայաստանում սողացող հակահեղափոխության վտանգ կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական շարժման հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հիշում եք՝ Գևորգ Կոստանյանն ասում էր՝ վերջին Հանրապետականը կլինեմ, որ կհանձնվեմ, դուրս կգամ կուսակցությունից, բայց առաջին Հանրապետականը եղավ: Եվ սա քաղաքական վարքագիծ է, անձնական դիրքորոշում է, նաև՝ արժեհամակարգ է: Չեմ կարող ասել՝ այս հանձնվողներին երաշխիքներ տվե՞լ են: Պարզ է, թե ինչ երաշխիքներ. քրեական անցյալը չփորփրել, ունեցվածքի հարցին ձեռք չտալ և այսպես լղոզելով անցկացնել: Չեմ կարող պնդել, որ այդպես է, որովհետև ես չեմ գերագույն իշխանությունը: Բայց եթե դա է, ուրեմն առաջիկայում կունենանք սողացող հակահեղափոխություն»,- նշեց Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ հեղափոխություններն ընդհանրապես այլասերման վտանգ ունեն. «Հանրապետության վարչապետն անպայման անձնական հսկողության պիտի պահի վտանգները, որովհետև ինքը ժողովրդի կողմից լիդեր է ընտրվել»:

Լևոն Շիրինյանին ընտրական պրոցեսների հետ կապված ևս մեկ հանգամանք է մտահոգում՝ ընտրագրավը: «10 մլն դրամից ընտրագրավն իջնում է 7 մլն, գուցե՝ 5 և այլն: Պարզ է, որ շարքային, առողջ քաղաքացին, որը հեղափոխության իսկական շարժիչ ուժն էր, չի կարող այդ գումարներն ունենալ»,- հավելեց Շիրինյանը՝ առաջարկելով ընդհանրապես հանել ընտրագրավը:

Մանրամասները՝ տեսանյութում: