ԱՄՆ նախագահի հետ վեճից հետո Մասկը 34 մլրդ դոլար է կորցրել, Թրամփը՝ շուրջ 1 մլրդ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ամերիկյան Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 34 միլիարդ դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո, հայտնում է Bloomberg-ը։

Մասկը, իր հերթին, կորցրել է 34 միլիարդ դոլար, ինչը Bloomberg Billionaires Index-ի կողմից գրանցված երկրորդ ամենամեծ կորուստն է մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Մյուս՝ ավելի մեծ կորուստը նույնպես Մասկինն է՝ 2021 թվականի նոյեմբերին։

Էլեկտրական մեքենաների արտադրող Tesla ընկերության կապիտալիզացիան մեկ օրում նվազել է 150 միլիարդ դոլարով։ Հունիսի 5-ին NASDAQ բորսայում սակարկությունների ժամանակ ընկերության բաժնետոմսերը նվազել են 14,26%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 284,7 դոլարի, իսկ էլեկտրական մեքենաներ արտադրողի շուկայական արժեքը կրճատվել 915,75 միլիարդ դոլարի։

Tesla-ի բաժնետոմսերը NASDAQ բորսայում երեկոյան առևտրի ժամանակ վերականգնել են իրենց կորուստների մի փոքր մասը։ Բաժնետոմսերի գինը բարձրացել է 0,8%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 286,9 դոլարի։

Իլոն Մասկի անձնական կարողությունը մեկ օրում նվազել է 33,9 միլիարդ դոլարով, քանի որ ընկերության բաժնետոմսերը կազմում են նրա կարողության մեծ մասը։

Չնայած կորուստներին՝ Մասկը նախկինի պես զբաղեցնում է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 335 միլիարդ դոլար կարողությամբ՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կարողությունը սկանդալի հետևանքով կրճատվել է մոտ 1 միլիարդ դոլարով։ Trump Media & Technology Group-ի 8% անկումը ԱՄՆ նախագահին արժեցել է մոտ 202 միլիոն դոլար։ Թրամփի եկամտի համար ավելի մեծ հարվածը նրա պաշտոնական meme coin-ի մոտ 10%-ով անկումն է, որը նրան կարող է արժենալ գրեթե 900 միլիոն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի