Թրամփն ու Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է չինական պետական «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի մանրամասներ չեն հաղորդվում։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, միաժամանակ, նշելով, որ դժվար է բանակցել չինացի առաջնորդի հետ։ Այս մասին նա գրել էր Truth Social սոցցանցում։

«Ես միշտ հավանել եմ և միշտ կհավանեմ նախագահ Սիին, բայց նա շատ կոշտ է և չափազանց դժվար է բանակցել նրա հետ»,- գրել էր Թրամփը։

Ավելի վաղ էլ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը «մոլուցքով է տարված» Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույց ունենալու գաղափարով, քանի որ կարծում է՝ դա կօգնի վերականգնել զինադադարը երկու երկրների միջև առևտրային պատերազմում։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր տասնյակ երկրների նկատմամբ տարբեր չափի մաքսատուրքերի սահմանման մասին, սակայն դրանք շուտով կասեցվեցին, ԱՄՆ-ը սահմանափակվել է միայն 10% հիմնական մաքսատուրքով։ Սակայն Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերն աստիճանաբար հասան 145%-ի և մնացին ուժի մեջ։ Իր հերթին, Չինաստանը մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125%։

Մայիսին ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության եկան 90 օրով փոխադարձաբար մաքսատուրքերը նվազեցնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի