Մեծ Բրիտանիան պետք է վերանայի իր ռազմավարությունը՝ Ուկրաինայի «Սարդոստայն» գործողությունը աչքի առաջ ունենալով․ Economist

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Մեծ Բրիտանիան պետք է փոխի իր ռազմավարությունը և ռազմաբազաների գործարկման մոտեցումը․ գրում է Economist-ը:

Պարբերականը, մասնավորապես, նշում է, որ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերը, ինչպես  նաև եվրոպական շատ  երկրներ, գումար են խնայել ՝ բազաները փակելով  և  ինքնաթիռները մեկ վայրում տեղակայելով: Սակայն Ուկրաինայի իրականացրած «Սարդոստայն» գործողությունը պետք է դաս լինի Մեծ Բրիտանիայի համար, որ իր ընտրած ռազմավարությունը սխալ է:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին  Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակներում, FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերը արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ՌԴ  ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95 և Ту-22 М3։

«Հարված է հասցվել ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34 տոկոսին, որոնք գտնվում էին իրենց բազայի օդանավակայաններում։ Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ երեք ժամային գոտիներում», – ասել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանի տարածքում ուկրաինական հատուկ գործողության «գրասենյակը» տեղակայված  է եղել բառացիորեն ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայության) տարածաշրջանային վարչության կողքին։

«Այժմ Ռազմաօդային Ուժերը պետք է վերանայեն ռազմաբազաները, զինամթերքը, պահեստամասերը և վառելիքը բաշխելու իրենց մարտավարութունը»,- ասված է պարբերականի հոդվածում։ Սակայն, Economist-ը  նաև նշում է, որ Միացյալ Թագավորությունը աղետալիորեն քիչ գումար ունի իր ԶՈՒ-ի արդիականացման համար:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի