Պուտինը և Հռոմի պապը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի իրավիճակի համատեքստում նշել է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու շահագրգռվածությունը և ընդգծել, որ ճգնաժամի վերջնական և համապարփակ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ուկրաինայի իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը հաստատել է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու շահագրգռվածությունը, ընդգծել է, որ ճգնաժամի վերջնական, արդար և համապարփակ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները», – ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել կամ վիրավորվել է շուրջ մեկ միլիոն ռուս զինվոր։ Վաշինգտոնում գտնվող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) այս եզրակացությունը հրապարակել էր The New York Times-ը։

Այս տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում Ուկրաինայի կորուստները, զոհված և վիրավոր զինվորների առումով, կազմել են 400,000 մարդ։ Այս թվերը պատերազմող կողմերի համար կազմում են, ընդհանուր առմամբ, 1,4 միլիոն մարդ։