Ադրբեջանը և BP-ն համաձայնագրեր են ստորագրել Արցախում արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բրիտանական BP-ն և Ադրբեջանի կառավարությունը համաձայնագրեր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածքում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Նախատեսվում է, որ կայանը կարժենա շուրջ 200 միլիոն դոլար, կառուցումը կավարտվի 2027 թվականի կեսերին։ BP-ն նախագիծը ներկայացրել է Բաքվում կայացած էներգետիկ համաժողովում:

«Այս նախագիծը ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ աջակցելու Ադրբեջանի էներգետիկ անցմանը և վերականգնվող էներգիայի զարգացմանը։ Սա կարևոր քայլ է կառավարության հետ մեր համագործակցության և մեր երկարաժամկետ գործընկերության մեջ»,- ասել է BP-ի Կասպյան տարածաշրջանի փոխնախագահ Բահտիյար Ասլանբեյլին։

Ադրբեջանն արագացնում է արևային էներգիայի անցումը՝ որպես իր էներգետիկ դիվերսիֆիկացման և բրածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու իր ավելի լայն ռազմավարության մաս։

Ադրբեջանի կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը զարգացնել 1.5 ԳՎտ արևային էներգիայի հզորություն՝ աջակցությամբ օտարերկրյա ներդրումների և պետական-մասնավոր գործընկերությունների, մասնավորապես, գրավյալ Արցախի տարածքներում։

BP-ն Ադրբեջանում գործում է երեք տասնամյակ և երկրի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է, ղեկավարում է խոշոր հետախուզական և արտադրական նախագծերի զարգացումը, այդ թվում՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքերի և Շահ Դենիզի գազային հանքավայրերի, և հանդիսանում է Եվրոպա գազ տեղափոխող Հարավային գազային միջանցքի հիմնական մասնակիցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի