Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի շրջանակում ԱՄՆ-ն ուրանի հարստացում թույլ չի տա

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնագիրը բացառում է ուրանի հարստացումը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայում քննարկվող հնարավոր համաձայնագրի համաձայն՝ Վաշինգտոնը «չի թույլատրի ուրանի որևէ հարստացում»։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցցանցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս հայտարարության առիթ է հանդիսացել Axios-ի հրապարակումը, ըստ որի՝ Վաշինգտոնի առաջարկը թույլ է տալիս Թեհրանին սահմանափակ կերպով հարստացնել ուրանը։

Ապրիլի կեսերին Միացյալ Նահանգները և Իրանը բանակցություններ են սկսել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր նոր համաձայնագրի շուրջ։ Բանակցությունների առաջին հինգ փուլերը ոչ մի արդյունք չեն տվել։

Երկուշաբթի Թրամփն իր նախորդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին մեղադրել է ստեղծված իրավիճակի համար՝ ասելով, որ Բայդենը «պետք է վաղուց խանգարեր» Իրանին՝ հարստացնել ուրանը։

Ուրանի հարստացումը մնում է բանակցությունների հիմնական վիճելի հարցը։ Մինչ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ուրանի հարստացումը որպես իր «խաղաղ միջուկային ծրագրի» մաս անքննարկելի է, ԱՄՆ-ն այն անվանել է «կարմիր գիծ»։

Այնուամենայնիվ, ըստ Axios-ի, Վաշինգտոնի կողմից մայիսի 31-ին Թեհրանին փոխանցված վերջին առաջարկը ներառում է սահմանափակ, ցածր մակարդակի հարստացման հնարավորություն։ Նման թույլտվության ժամկետը կարող է քննարկման առարկա դառնալ։

Արևմտյան երկրները տարիներ շարունակ մեղադրել են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ։ Թեհրանը հերքում է մեղադրանքները։ Մայիսի 31-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց, որ Իրանը վերջին երեք ամիսների ընթացքում զգալիորեն մեծացրել է ուրանի պաշարները՝ հարստացված մինչև 60 տոկոսի չափով։ Ատոմային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացման մակարդակը մոտ 90 տոկոս է։ Կառույցը «լուրջ մտահոգություն» է հայտնել Թեհրանի ուրանի հարստացման մակարդակի վերաբերյալ։ Գործակալությունը նաև քննադատել է Թեհրանի՝  ՄԱԳԱՏԷ-ի  հետ վատ համագործակցությունը Իրանի միջուկային ծրագիրը վերահսկելու հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի