Ուղեվարձերի թերհավաքագրումները բերել են նրան, որ 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինելու գնել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Թերհավաքագրումները բերել են նրան, որ 45 տրոլեյբուսից 30-ը հնարավորություն չի լինելու գնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի ուղեվարձին։

Նրա խոսքով՝ ընդդիմիդիր գործիչների առաջնորդությամբ իրականացված ակցիաները, շատերի կողմից շարունակաբար ուղեվարձ չվճարելը բերել են նրան, որ քաղաքապետարանը խոստացած տրոլեյբուսները ձեռք բերել չի կարող։

«Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, Մետրոպոլիտենի, նաև «Էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 մլրդ 30 մլն դրամ»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ եթե հավաքագրումները շարունակվեն նման տեմպով, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանն այդ 15 տրոլեյբուսը ևս չկարողանա ձեռք բերել: Կոստանյանը նշեց՝ չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի օրակարգում, սակայն ամբողջությամբ գտնվում է ԱԺ տիրույթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան