Թվային պատկերով դժվար է Կենտրոնի բեռնաթափումը ներկայացնել․ Հայկ Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

«Թվային պատկերով դժվար է Կենտրոնի բեռնաթափումը ներկայացնել, որովհետև շատ բարդ է այդ մեխանիզմը կիրառել»,- այսօրվա ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «կարմիր գծեր»-ում կայանման վճարի թանկացումն անվավեր ճանաչելու դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ հարցին։

«Այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենց մեքենաները կենտրոնում հնարավորինս քիչ կայանեն և տարեկան փաթեթները ձեռք չբերեն՝ հաշվի առնելով նաև գինը։ Այդ տեսանկյունից որոշակի բեռնաթափում կա, բայց եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին և հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք հաղորդի իմ այս հայտարարությունը»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ 2024-ի դեկտեմբերին դատարանը դարձյալ անվավեր էր ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանը արձանագրել է, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ։ Այս երկու որոշումներն էլ քաղաքապետարանը բողոքարկել է, և վարորդները շարունակում են վճարել նույն գումարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան