Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ՌԴ-ի հետ բանակցությունների

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու։ Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպումը նախատեսված է այսօր կեսօրին, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին, գրում է  Суспильне-ն։

Ուկրաինայի պատվիրակությունը, ինչպես մայիսի 16-ին կայացած նախորդ բանակցությունների ժամանակ, գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է պատվիրակության կազմը։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ պատվիրակության կազմը գրեթե նույնն է, ինչ մայիսի 16-ի բանակցությունների առաջին փուլի ժամանակ։ Այս անգամ կազմում չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի վարչության պետ Ալեքսեյ Մալովացկին։

Բանակցություններն անցկացվելու են Ստամբուլի Չիրագան պալատում։ Այս ամսաթիվն ու վայրն առաջարկել է Ռուսաստանը։

Ուկրաինան ավելի վաղ Ռուսաստանին կոչ էր արել հրադադարի վերաբերյալ «հուշագիրն» ուղարկել՝ վերանայման համար, նախքան հնարավոր բանակցությունների երկրորդ փուլը։ Մայիսի 30-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էրծ, որ ռուսական «հուշագրի» նախագիծը չի  հրապարակվելու։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը կախված կլինի Մոսկվայի ներկայացուցիչներից։ Ռուսաստանը մայիսի 29-ին հայտարարել էր պատվիրակության կազմը․ այն չի փոխվել, պատվիրակությունը դարձյալ կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգմ էլ հայտարարել էր, որ Ստամբուլ կժամանեն նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի