Իրանը հայտնել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում առաջընթացի մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ որոշ առաջընթաց է գրանցվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցություններում։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Նա միևնույն ժամանակ մերժել է «զրո հարստացման» գաղափարը՝ անվանելով այդպիսի քննարկումները պարզ հռետորաբանություն, որը հիմնականում նախատեսված է սիոնիստական համայնքի համար։

Արևմտյան երկրները պարբերաբար կասկածներ են հայտնում, որ Իրանը ձգտում է զարգացնել միջուկային զենքի կարողությունները՝ իր ոխերիմ թշնամու՝ Իսրայելի զինանոցին հակազդելու համար։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը. «Եթե խնդիրը միջուկային զենքն է, այո, մենք նույնպես այս տեսակի զենքը անընդունելի ենք համարում»։

Արաղչին նշել էր, որ Իրանը բազմիցս ընդգծել է, որ որևէ պարագայում չի դրսևորելու նույնիսկ նվազագույն ճկունություն ուրանի հարստացման իրավունքի հարցում։

Ավելի վաղ AFP-ն, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գաղտնի զեկույցին, տեղեկացրել էր, որ Իրանը արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարների արտադրությունը, որը մոտենում է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ 90% մակարդակին։

Իրանն ու ԱՄՆ-ը ուրբաթ օրը հինգերորդ փուլով շարունակել էին բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Նախորդ փուլերի պես, բանակցություններում կողմերի պատվիրակություններին գլխավորում էին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը։

Հավելենք, որ ԱՄՆ-Իրան նախորդ բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 26-ին Օմանի Մասկատ քաղաքում։ Կողմերը մինչ այդ էլ արդեն երկու անգամ խորհրդակցություններ էին անցկացրել Օմանում և Հռոմում։ Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիին՝ ուղղակի միջուկային բանակցությունների կոչ անելով: Նամակի պատասխանն Իրանը փոխանցել է Օմանի միջոցով: Այս նամակագրությունից հետո ապրիլի 12-ին Օմանում կայացել էին առաջին անուղղակի բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև: