Իրանը արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը. AFP

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանը արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարների արտադրությունը, որը մոտենում է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ 90% մակարդակին.  գրում է  AFP-ն՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գաղտնի զեկույցին։

Նշվում է, որ ընդհանուր քանակը մայիսի 17-ի դրությամբ կազմել է 408.6 կգ, ինչը վերջին երեք ամիսների ընթացքում 133.8 կգ-ով ավելի է։

«Իրանի կողմից արտադրության այս զգալի աճը և հարստացված ուրանի կուտակումը, որը միակ  միջուկային զենք չունեցող պետությունն է, որն արտադրում է նման միջուկային նյութեր, լուրջ մտահոգություններ է առաջացնում», – գրել է գործակալությունն իր զեկույցում։

«Իրանը բազմիցս կամ չի արձագանքել, կամ տեխնիկապես հավաստի պատասխաններ չի տրամադրել ԱԷՄԳ-ի հարցադրումներին և «մաքրել է» տեղանքները, ինչը խոչընդոտել է գործակալության ստուգումներին երեք չհայտարարագրված վայրերում՝ Լավիսան-Շիանում, Վարամինում և Թուրքուզաբադում», – ասված է  ԱԷՄԳ-ի երկրորդ զեկույցում։

Արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, և Իսրայելը՝ Իրանի երդվյալ թշնամին, որը փորձագետների կողմից համարվում է Մերձավոր Արևելքի միակ միջուկային տերությունը, կասկածում են Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու ձգտմանը։

Թեհրանը հերքում է նման ռազմական հավակնություններ ունենալը, սակայն հղում է անում քաղաքացիական միջուկային էներգիայի իրավունքին,  համաձայն՝ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի (NPT) դրույթների, որի ստորագրող կողմն է հանդիսանում Իրանը։

Հիշեցնենք, որ Թեհրանը և Վաշինգտոնը մայիսի 23-ին Հռոմում անցկացրին բանակցությունների հինգերորդ փուլ՝ Օմանի սուլթանության միջնորդությամբ։

Իրանցի բանակցող Աբբաս Արաղչին և նրա ամերիկացի գործընկեր Սթիվ Վիտկոֆը բաժանվեցին առանց էական առաջընթաց արձանագրելու, բայց հայտնեցին իրենց պատրաստակամությունը հետագա քննարկումների համար։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի