Շվեյցարիայի հարավում սառցաբեկորից գյուղի ավերումից հետո ջրհեղեղի վտանգ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Շվեյցարիայի հարավում սառցադաշտային բեկորների զանգվածի տակ կուտակված ջուրը, որը թաղել է մի գյուղ և փակել գետը երկրի հարավում, նախազգուշացումներ է առաջացրել, որ Ալպյան հովտում ջրհեղեղի վտանգի պատճառով կարող են ավելի շատ տարհանումներ անհրաժեշտ լինել, գրում է Reuters-ը։

Լեռան վրայով միլիոնավոր խորանարդ մետր սառույցի, ցեխի և ժայռի հեղեղ է հոսել՝ ծածկելով Բլատեն գյուղը, իսկ մնացած մի քանի տները հետագայում հեղեղվել են։

Մայիսի սկզբին 300 բնակիչ է տարհանվել, երբ Բիրչ սառցադաշտի հետևում գտնվող լեռան մի մասը սկսել է փլուզվել։

Ջրհեղեղի վտանգը սրվել էր, երբ գրեթե 2 կմ լայնությամբ բեկորները փակել են Լոնզա գետը՝ լիճ առաջացնելով, ինչը մտավախություններ է առաջացրել, որ այն կարող է տեղաշարժվել և ավելի շատ տարհանումներ պահանջել։ Հինգշաբթի ուշ երեկոյան տեղական իշխանությունները կոչ են արել Լոնզա հովտից մի քանի կիլոմետր վերև գտնվող Գամպելի և Ստեգի բնակիչներին պատրաստվել արտակարգ իրավիճակի դեպքում հնարավոր տարհանումներին։

Բանակը պատրաստ է ջրային պոմպերով, փորող մեքենաներով և այլ ծանր տեխնիկայով օգնություն ցուցաբերել, երբ պայմանները թույլ տան։

Փրկարարական խմբերը փնտրում են 64-ամյա տղամարդու, որն անհետ կորել է սողանքից հետո։

Բնակիչները դժվարաությամբ են հաղթահարում  ջրհեղեղի պատճառած ավերածությունների մասշտաբները, որոնք, գիտնականների կարծիքով, Ալպերում կլիմայի փոփոխության ազդեցության դրամատիկ օրինակ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի