Երևանից հետո ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն այցով Բաքվում է
Քաղաքականություն
30.05.2025 | 11:42
ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքն ու Պետքարտուղարության Եվրոպայի հարցերով ավագ խորհրդական Ուայեթ Թոլկեն այցով Ադրբեջանում են։ Այս մասին հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։
«Նրանք Ադրբեջանում են՝ շարունակելու երկկողմ քննարկումներն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ուղղված ԱՄՆ շահերի առաջխաղացմանը, տնտեսական բարգավաճմանը և տարածաշրջանային անվտանգությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ջոշուա Հաքն այցով Հայաստանում էր։ Երևանում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի