Բաքվում շինծու գործերով նիստում անդրադարձ է եղել 2016թ․ ապրիլիյան պատերազմին և 2020թ․ Տավուշի մարտերին

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հարցաքննել է, այսպես կոչված, «տուժածներին», անդրադարձել հետաքննության երկու գլուխների վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են, իբր, «Ադրբեջանում քաղաքացիական բնակչության դեմ կատարված ահաբեկչական և այլ հանցագործություններին»։

Նշվում է, թե այդպիսով սկսվել է 2016 թվականին՝ պայմանականորեն «ապրիլյան մարտեր» (խոսքն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին է) անվանվող ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների», ինչպես նաև 2020 թվականի հուլիսին «Թովուզի (Տավուշյան մարտեր) մարտեր» անվանվող ժամանակահատվածում կատարված «ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների» «տուժողների» հարցաքննությունը։

«Տուժող» Աբբաս Ալլահվերդիևն իր ցուցմունքում նշել է, թե իր բնակության վայրի Թափ Գարագոյունլու գյուղը պարբերաբար հրետանային և այլ զենքերի միջոցով հրետանային կրակի տակ է եղել հայերի կողմից։ Նա ասել է, թե 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը «հայերը կրակ են բացել Մարտակերտից», իսկ ապրիլի 3-ի երեկոյան «հայկական զինված ուժերի կողմից արձակված արկերից մեկն» ընկել է իր տան բակում և պայթել։ Արդյունքում նա վիրավորում է ստացել։

Ալլահվերդիևը պատասխանել է նաև գյուղի սահմանների վերաբերյալ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի հարցերին։

«Տուժող» Էլվին Քարիմովն էլ պատմել է, որ «հայկական զինված ուժերը բազմիցս ծանր հրետանային կրակի են ենթարկել իր Ալխանլի գյուղը։ 2016 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում, երբ ինքը դուրս է եկել տնից, արկն ընկել է հարևանի բակում և պայթել՝ վիրավորելով իրեն» ։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ հարցրել է, թե քանի մարդ է ապրում գյուղում։ «Տուժողը» նշել է, որ չգիտի գյուղի բնակիչների ճշգրիտ թիվը։

Նիստի ընթացքում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ասել է, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 26-ին Դավիթ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած դատական ​​նիստի արձանագրությանը։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ կստեղծվեն պայմաններ՝ հայերենի թարգմանչի մասնակցությամբ դատական ​​նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 30-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի