Ինքնակամ կառույցը քանդեցին. քաղաքացին փորձում էր խոչընդոտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Այսօր Սարյան փողոցում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել։ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Սարյան 24 հասցեին հարակից մետաղական շինությունները քանդվեցին։ Որոշման համաձայն՝ Երևան համայնքին պատկանող հողամասերում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են մետաղական շինությունների տեղադրման աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք։

Շինության շահագործողը՝ Անդրեյ Սերգոյանը, Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ տասը տարուց ավելի այս տարածքում գործունեություն է ծավալում, իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու համար դիմել է դատարան, սակայն դատարանը մերժել է նրա հայցը։

Քաղաքացին դժգոհում է՝ քաղաքապետարանից իրենց պատշաճ տեղյակ չեն պահել սպասվելիք ապամոնտաժման մասին։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանն էլ հակադարձում է՝ տարածքը շահագործողներին երեկ հայտնի է եղել ապամոնտաժման աշխատանքների մասին, իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին համայնքային հող է զավթել։

Մինչ քանդման աշխատանքների սկսվելը՝ տարածքը շահագործողը փորձեց ինքնավնասման փորձ իրականացնել, որը ոստիկանների կողմից կանխվեց։ Քաղաքացին, այնուհետև, բերման ենթարկվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան