Նոան հետաքրքրված է եղել Սպերցյանով և Թիկնիզյանով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ըստ Metaratings.ru-ի տեղեկությունների՝ հայկական «Նոա» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգային պատրաստվելու նպատակով․ գրում է armsport-ը։

Հայկական ակումբը պաշտոնական առաջարկներ չի ներկայացրել ֆուտբոլիստներին։ Տեղի են ունեցել բանակցություններ խաղացողների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում «Նոան» հայտնել է իր հետաքրքրությունը։ Այնուամենայնիվ, և՛ Սպերցյանը, և՛ Թիկնիզյանը մերժել են տեղափոխության առաջարկը։

«Նոան» դարձել է Հայաստանի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն և իրավունք է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 142 հանդիպում, խփել 43 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։