Ինչ արժե համալիրում հարսանիք անելը․ քննարկումների կենտրոնում հայտնված խնջույքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Քննարկումների կենտրոնում հայտնված հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Համալիրում կազմակերպվել է «Վիվառո»-ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի հարսանիքը։ Քննարկվում էր հարցը՝ արդյո՞ք կարելի է Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող և մարզամշակութային միջոցառումների համար նախատեսված համալիրում մասնավոր խնջույք կազմակերպել։

100 տոկոսով պետությանը պատկանող համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, քննադատություններին ի պատասխան, ասում է՝ համալիրում, մինչև Բադալյանների հարսանիքը, ավելի վաղ ևս մի քանի հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Ըստ նրա՝ համալիրի տարածքում ռեստորան կա, որտեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում։ Սակայն Factor TV-ի հստակեցնող հարցից պարզ դարձավ, որ Բադալյանների միջոցառումը չի անցկացվել տարածքում գործող ռեստորանում։

«Դահլիճներից մեկը ձևափոխվել, սարքվել էր սրահ, որտեղ կարելի էր անցկացնել մեծ միջոցառում, որի անունը հարսանիք էր»,- ասաց տնօրենը։

Թե որ դահլիճում է տեղի ունեցել Բադալյանների ընտանեկան միջոցառումը, Factor TV-ին տնօրենը չասաց, նաև թույլ չտվեց նկարահանում իրականացնել, բայց հավաստիացրեց՝ ավարտից կարճ ժամանակ անց սրահը վերադարձվել է նախկին տեսքին ու համերգ է կազմակերպվել։ Իսկ թա՞նկ հաճույք է համալիրում հարսանիք կազմակերպելը։

«Այո, թանկ հաճույք է»,- պատասխանեց տնօրենը։

Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը տարակուսած է, թե ինչպես է շատ փողի առկայությունը հնարավորություն տալիս, իր ձևակերպմամբ, հատել սահմաններ։

«Եթե «Վիվառո»-ինն է, իրենց ամեն ինչ կարելի է։ Ես հումորով եմ վերաբերվում, լուրջ հնարավոր չէ ընդունել։ Մեր մակարդակն է, այդքանն է, եթե ունենք գումար, ապա ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա։

Աննա Մայիլյանն այս ոլորտի կանոնակարգման հետ կապված իրավիճակը քաոսային է անվանում։ Ըստ երգչուհու՝ եթե լինեն սահմանված կարմիր գծեր, ապա դրանք չեն խախտվի։

Մեկ այլ վաստակավոր գործիչ՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ավելի լավ է համալիրում հարսանիք կազմակերպվի։

Համացանցում քննարկում են, որ Բադալյանների հարսանիքին 800-ից ավելի հյուր է եղել։ Տարածված կադրերից երևում է, որ հյուրերի ցանկում նաև Բադալյանների հետ ջերմ հարաբերություններ ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել։ Ստացվում է՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ևս խրախուսվում է մշակութային հաստատություններում մասնավոր խնջույքի կազմակերպումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան