«Խաղաղության խաչմերուկը» խաղաղության գործընթացի մաս է կազմում․ Ա․ Գրիգորյան

Լուրեր

05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
Բոլորը

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հարավային Կովկասը որպես ռազմավարական հանգույց. առևտրի և կապի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը․ հայտնում են ԱԽ գրասենյակից։

Ա.Գրիգորյանը պատասխանելով իրեն ուղղված հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղղված է նպաստելու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը` ստեղծելով փոխկախվածություն տարածաշրջանում: Հավելել է նաև, որ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում:

Ներկայացնելով նախագծի առավելություններն ԱԽ քարտուղարը նշել է, որ այն ներառականության մասին է՝ չբացառելով որևէ մի երկիր: ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, ինչպես նաև փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքների շրջանակում: