Սիմոնյանն օգտագործել է ու կողմ է մարիխուանայի օրինականացմանը. արդյո՞ք ՀՀ-ն կգնա այս ճանապարհով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

327 կգ մարիխուանայի հայտնաբերում, կանաբինոիդներից կախվածություն ունեցող ավելի քան 4000 քաղաքացի․ ոստիկանության և Կախվածությունների ազգային կենտրոնի 2024 թվականի վիճակագական տվյալներն են։ Ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի  բացահայտման մասին ավելի ու ավելի հաճախակի է հաղորդում։ ՆԳՆ-ից փոխանցում են՝ Հայաստանի տարբեր շրջաններում մշտապես տարածված են եղել բնական ծագման թմրամիջոցներ՝ կանեփը և մարիխուանան։ Տարածումը կապված է կանեփի աճեցման հետ, իսկ մարիխուանան հիմնականում ստանում են հենց այդ բույսից տնային պայմաններում։

2024 թվականի տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է թմրամիջոցներից կախվածություն ունեցող 7,500 մարդ։ Կենտրոնի տնօրենի Ժ/Պ-ն ասում է՝ մարիխուանայի մեկանգամյա օգտագործումն անգամ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

Այն, որ մարիխուանայի շրջանառության ծավալները Հայաստանում մեծացել են, փաստում է վիճակագրությունը։ Վերջին տասը տարիներին Հայաստանում առգրավվել է 608 կիլոգրամ մարիխուանա։ Եթե 2023 թվականին իրավապահ կառույցն առգրավել է 52 կգ մարիխուանա, ապա 2024-ին առգրավված այս տեսակի թմրամիջոցը վեց անգամ ավելի է եղել՝ շուրջ 327 կգ։ Այս տարվա առաջին եռամսյակում առգրավվել է ավելի քան 102 կգ մարիխուանա։

Կենտրոնում մտահոգվում են՝ վերջին տարիներին հանրությունը սկսել է մեղմ վերաբերվել մարիխուանայի օգտագործմանը։ Նշում են՝ պացիենտների հարազատները երբեմն ասում են՝ խոտը ոչինչ, փոշին է վտանգավոր։ Մասնագետը շեշտում է՝ բոլորն են վտանգավոր․ ոչ ոք չի կարող ասել, թե մեկ բույսից հավաքված զանգվածում որքան է կազմում ազդող նյութը։

Հայաստանում թմրանյութի ճիրաններում հայտնված երիտասարդների, թմրամիջոցների տարածման դեմ պայքարի և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին Factor TV-ն ահազանգել էր իր «Թակարդ 420»  ֆիլմում։ Թմրամիջոցների կախվածությունից բուժում ստացող երիտասարդները ֆիլմում պատմում էին իրենց փորձառության և դրա հետևանքների մասին։

Մարիխուանայի օգտագործումն օրինականացված է աշխարհի ավելի քան 30 երկրում։ Դրանց մեծամասնությունում այն օգտագործվում է բժշկական նպատակներով։  2013-ին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրեց մարիխուանան։ Այդ երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իրավունք ունի ամեն ամիս ձեռք բերել 40 գրամ մարիխուանա։

Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացումը տարբերակված է՝ որոշ նահանգներում օրինական է, իսկ որոշներում՝ ոչ։ 2018-ին հարևան Վրաստանը ևս օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը։ Վրաստանը հիմնավորեց, որ այն անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է, և չեղարկեց մարիխուանայի օգտագործման համար պատիժը։

Չնայած Հայաստանում մարիխուանայի օրինականացման թեման պետական պաշտոնյաների մակարդակով երբեմն քննարկվում է, սակայն դրա օրինականացման վերաբերյալ օրենսդրական նախագծեր և պաշտոնական հարցումներ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում չեն ստացվել։

Ոստիկանությունն այդ հանգամանքով է պայմանավորում այլ երկրներում վերահսկողության կազմակերպման մեխանիզմների և ռիսկերի չեզոքացման միջոցների վերաբերյալ ուսումնասիրություն չանցկացնելը։ Հայաստանը մշակել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություն։ ՆԳՆ-ից հայտնում են՝ այն ավարտուն փուլում է։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի տարածումը պատժվում է 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելն առաջացնում է 100-200 հազար դրամ տուգանք: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կազմում է 200-400 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան