Մակրոնը, Մերցն ու Տուսկը դատապարտել են Վրաստանում «ժողովրդավարությունից նահանջը»

Լուրեր

08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել են Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք, ըստ եվրոպացի առաջնորդների, խաթարել են երկրի ժողովրդավարական ինստիտուտները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրվա առթիվ տարածված համատեղ հայտարարության մեջ Մերցը, Մակրոնը և Տուսկը դատապարտել են «վրացական իշխանությունների բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարության հետընթացի և քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կառավարության քննադատների վրա հարձակումների»։

Նրանք համերաշխություն են հայտնել վրաց ժողովրդին և վերահաստատել իրենց «անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։ Այս ձգտումներն արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս կազմելու ցանկությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «պետք է ապահովվի խոսքի և հավաքների ազատությունը, պետք է հետաքննվեն չափազանց բռնության մասին հաղորդագրությունները, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել օրենքներում, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին և պետք է վերսկսվի անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը»։

Եվրոպացի երեք առաջնորդներ կոչ են արել Վրաստանի իշխանություններին վերսկսել երկխոսությունն ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։

«Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի երկրի եվրոպական ուղու հետ կապված հնարավորություններից»,- ընդգծել են նրանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի