Փոքր Կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի. տրանսպորտի վարչության պետը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

Երևանի փոքր կենտրոնի համար մշակվում է շարժունակության հայեցակարգ։ Այս մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի՝ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։

«Որպես փոփոխությունների առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Ըստ այդմ՝ հրապարակը կդառնա հետիոտների և հասարակական տրանսպորտի համար։ Վազգեն Հարությունյանն ասաց, որ Իլ դը Ֆրանսի հետ այս առաջարկի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Անդրադառնալով ավտոբուսային առանձնացված գծերին՝ Հարությունյանը նշեց, որ Մաշտոցի պողոտայում ներդրված ավտոբուսային առանձնացված գիծը կապահովի շարունակություն դեպի Խորենացի փողոց։ Խորենացի փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր երկու ուղղություննեով, կկիրառվի կայանման արգելք։ Գիծը կշարունակվի մինչև Հաղթանակի կամուրջ։ Նույն կերպ երթևեկության փոփոխություններ կկատարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում։

Սարյան փողոցում ևս կկատարվեն փոփոխություններ։ Սարյան փողոցը և Մոսկովյան փողոցի մի հատվածը կկազմակերպվեն միակողմանի երթևեկությամբ՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։

Մանրամասները՝ տեսանյութում։