ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, արձագանքելով Ռուսաստանից Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարվածներին կիրակի գիշերը՝ մայիսի 25-ին, կոչ է արել գործադրել Ռուսաստանի վրա «ամենաուժեղ միջազգային ճնշումը՝ պատերազմն ավարտելու համար»։

«Անցած գիշերվա հարձակումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ձգտում է նոր տառապանքների և Ուկրաինայի ոչնչացման։ Շոկային է, երբ տեսնում ես երեխաների՝ անմեղ զոհերի, վիրավորների և սպանվածների շարքում։ Այսօր իմ մտքերն այդ ընտանիքների հետ են», – գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը սոցիալական ցանց X-ում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով մի շարք շրջանների վրա Ռուսաստանի հարձակումը, կոչ էր արել ԱՄՆ-ին, ԵՄ-ին և այլ դաշնակիցներին նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։

«Ռուսաստանի յուրաքանչյուր ահաբեկչական հարված բավարար հիմք է նոր պատժամիջոցների համար։ Ռուսաստանը ձգձգում է այս պատերազմը և ամեն օր շարունակում է սպանել»,-գրել է Զելենսկին Telegram-ում։

Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայի թիրախների վրա արձակել են մոտ 300 հարվածային անօդաչու սարք և շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ։