Սիրիայի իշխանությունները պնդում են, որ Ասադի օրոք 8 միլիոն մարդ ենթարկվել է հսկողության

Լուրեր

08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարման տարիներին երկրի հետախուզական ծառայությունները հսկել, փնտրել կամ կազմել են մոտ ութ միլիոն մարդու վերաբերյալ դոսյեներ, կիրակի՝ մայիսի 25-ին, հայտարարել է նոր կառավարության Ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է DW-ն։

«Խոսքը Սիրիայի ժողովրդի գրեթե մեկ երրորդի մասին է, որի վերաբերյալ գաղտնի ծառայությունները և այլ գործակալություններ դոսյեներ ունեին», – գործակալության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։

Նրա խոսքով՝ ավելի քան ութ միլիոն մարդ քաղաքական պատճառներով հայտնվել է գաղտնի ծառայությունների հսկողության տակ։ Սա վերաբերում է ցուցարարներին և ռեժիմի հակառակորդներին, որոնց հաճախ մեղադրում էին «ահաբեկչության» համար, ձերբակալում, կալանավորում կամ հսկողության տակ էին պահում։

Հիշեցնենք՝ 2024 թվականի վերջին Սիրիայում իսլամիստական ​​ընդդիմության զինված ուժերը՝ սուննիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման գլխավորությամբ, կարողացան գրավել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը, և տապալել բռնապետ Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Նա և իր հայրը Սիրիան կառավարել են կես դարից ավելի։ Ասադն ինքը և իր ընտանիքը փախան Ռուսաստան։

Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է արևմտյան երկրների հետ հարաբերություններ հաստատելու իր ցանկության մասին։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մայիսին սկսեցին վերացնել երկրի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ՝ «այդ երկրում քաղաքական անցմանը աջակցելու համար»։