Բայրամովն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Քաղաքականություն
25.05.2025 | 16:39
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող իր ուկրաինացի գործընկերոջը՝ Անդրեյ Սիբիհային, տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին Բայրամովը խոսել է ասուլիսի ընթացքում։ Բայրամովը նշել է, որ Սիբիհային տեղեկացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված Ադրբեջանի ակնկալիքների մասին։