ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանակում ավելի քան 20 բանկ SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը

Լուրեր

19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
Բոլորը

Եվրամիությունը քննարկում է ավելի քան 20 բանկ հեռացնել SWIFT միջազգային վճարային համակարգից, իջեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը և արգելել «Հյուսիսային հոսք» գազատարները՝ որպես նոր պատժամիջոցների փաթեթի մաս: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ քննարկվող պատժամիջոցների փաթեթի շրջանակում, Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջարկել G7 խմբի սահմանած նավթի գնի սահմանաչափը իջեցնել մինչև մոտ 45 դոլար։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաև քննարկում է շուրջ երկու տասնյակ բանկերի վրա լրացուցիչ արգելքներ դնելու հարցը, ինչպես նաև մոտ 2.84 միլիարդ դոլարի նոր առևտրային սահմանափակումներ կիրառել։

Bloomberg-ի տվյալներով՝ պատժամիջոցների հնարավոր սահմանման ժամկետների վերաբերյալ որոշում դեռևս չկա։