Մայիսի 20-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Մայիսի 20-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ՝ 8315 անձ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստացել է քաղաքացիություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Վերջինս նշեց նաև, որ եթե տարվա սկզբում քաղաքացիություն ստանալու համար  օրական մոտ 20 դիմում էին ստանում Արցախից բռնի տեղահանված անձանցից, ապա  այժմ մոտ 40-ից 50 դիմում է ստացվում։ Պատճառն, ըստ Ղազարյանի, քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն է։

«ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության շուրջ բավականին միֆեր են հյուսվել,  որոնք որևէ իրական ու իրավական հիմնավորում չունեն։ Մենք հնարավորինս փորձել ենք բացատրել ճշմարտությունը, և վերջին շրջանում արդեն նկատում ենք, որ մարդիկ արդեն ընկալում են, որ ՀՀ-ի հետ երկարաժամկետ իրավական կապ ստեղծելու անհրաժեշտություն կա,  իսկ այդ կապը կարող է ստեղծվել ՀՀ քաղաքացիություն ստանալով»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում