Խաղողի անխափան մթերումների ծրագրեր ենք մշակում կոնյակագործների համար․ Էկոնոմիկայի նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մթերում-արտահանում տրամաբանության մեջ գործընթացում ներգրավված  կազմակերպություններին կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը», – ասաց նախարարը։

Անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին՝ Պապոյանը նշեց, որ հանդիպելու է նրանց հետ, ինչպես նաև քննարկման արդյունքների ամփոփման կարիք կա վրացական կողմի հետ։

Հիշեցնենք՝ կոնյակագործները երեկ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ահազանգով, որ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձաքննությունների է ենթարկվում, ինչն ուշացումների և ֆինանսական կորուստների պատճառ է դառնում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։