Իրան-ԱՄՆ հերթական բանակցությունները տեղի կունենան մայիսի 23-ին Հռոմում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է Օմանի արտաքին գործերի նախարարի առաջարկը՝ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլն անցկացնել մայիսի 23-ին Հռոմում, գրում է Mehr գործակալությունը։

Բաղային նաև հայտարարել է՝ իրանական բանակցային թիմը վճռական և անսասան է Իրանի ժողովրդի խաղաղ միջուկային էներգիայից օգտվելու իրավունքներն ու շահերը հետապնդելու հարցում, ներառյալ՝ ուրանի հարստացումը և ճնշող պատժամիջոցների վերացումը, և որևէ ջանք կամ նախաձեռնություն չի խնայի՝ այդ նպատակներին հասնելու համար։

Հավելենք, որ Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր Ալբուսաիդին X-ում գրել է, որ «Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում այս ուրբաթ՝ մայիսի 23-ին»։

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ամերիկյան պատժամիջոցների վերացման վերաբերյալ անուղղակի բանակցությունների չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 11-ին Մասկատում։

Միաժամանակ, Իրանն ու երեք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք միասին հայտնի են որպես E3, նախորդ ուրբաթ Ստամբուլում բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Իրան-ԱՄՆ բանակցությունների վերջին զարգացումները։ Դա Իրանի և E3-ի միջև 2024 թվականի սեպտեմբերից ի վեր նման բանակցությունների վեցերորդ փուլն էր, որի ընթացքում քննարկվել են Թեհրանի միջուկային ծրագիրը և պատժամիջոցների մեղմացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի