Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
Քաղաքականություն
20.05.2025 | 19:46
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերը։