Սիրիայում ռուսական ավիաբազան հարձակման է ենթարկվել․ զոհեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազայի մոտակայքում ռուս զինծառայողների և սիրիացի զինյալների միջև կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդագրություններ կան ռուս զինծառայողների և հարձակվողների շրջանում զոհերի մասին, գրում է ռուսական Военный Осведомитель տելեգրամ ալիքը, որը նաև տեսանյութեր է հրապարակել։

Ենթադրաբար, հարձակման փորձը կատարվել է արմատական ​​խմբավորումների անդամների կողմից, որոնք նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո  չեն միացել Սիրիայի նոր իշխանություններին։

ՌԴ ՊՆ-ն հարձակման մասին պաշտոնական տեղեկություններ չի հաղորդել։

Ռուսական տելեգրամ ալիքը նշում է, թե կա երկու տարբերակ․ կա՛մ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան աստիճանաբար սկսում է կորցնել իրավիճակի վերահսկողությունը, քանի որ նոր անվտանգության ուժերի արմատական ​​տարրերը ոչ մի տեղ չեն հեռացել, և դեռևս կան բազմաթիվ չեզոք խմբավորումներ, կա՛մ փաստը, որ արմատականները վերահսկողության տակ չեն, նա օգտագործում է այն որպես պատրվակ՝ Ռուսաստանի իշխանությունների վրա ճնշումը մեծացնելու համար՝ ուղղակի զինված հարձակումների միջոցով։

Հիշեցնենք, որ սա վերջին մի քանի ամիսների ընթացքում ռուսական ավիաբազայի վրա առաջին հարձակումը չէ։ Փետրվարի 20-ին ռուսական Խմեյմիմ ավիաբազան արդեն հարձակման ենթարկվել էր Իսրայելի կողմից, հարձակումը տեղի էր ունեցել իրանական ինքնաթիռի կողմից լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման համար զենք բեռնաթափելուց մի քանի րոպե անց։ Սիրիական աղբյուրները նաև հայտնել էին, որ թույլ չի տրվել  Ռուսաստանին երկրից Տավրոս նավահանգստով դուրս բերել C-300 և C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներով տրանսպորտային և արձակման կոնտեյներները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի