ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵՄ երկրները կանաչ լույս են տվել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացմանը՝ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո պատերազմից տուժած երկրին վերականգնվելու հարցում օգնելու համար։ Այս մասին  լրատվամիջոցներին հայտնել են դիվանագետները։

ԵՄ անդամ 27 երկրների դեսպանները նախնական համաձայնության են եկել այս քայլի վերաբերյալ, որը պաշտոնապես պետք է հրապարակվի երեքշաբթի Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Աղբյուրները նշել են, որ վերջնական որոշումը նախարարներինն է։

ԵՄ դիվանագետները AFP-ին հայտնել են, որ համաձայնագիրը պետք է ներառի սիրիական բանկերին համաշխարհային համակարգից կտրող և կենտրոնական բանկերի ակտիվները սառեցնող պատժամիջոցների վերացումը։

Սակայն, ըստ դիվանագետների, դաշինքը մտադիր է նոր անհատական ​​պատժամիջոցներ կիրառել էթնիկ լարվածություն հրահրող անձանց նկատմամբ՝ ալավիական փոքրամասնության դեմ մահացու հարձակումներից հետո։ Ասադի ռեժիմին ուղղված և քաղաքացիական բնակչությանը ճնշելու համար օգտագործվող զենքի կամ սարքավորումների վաճառքն արգելող այլ միջոցառումները պետք է մնան ուժի մեջ։

ԵՄ-ի վերջին քայլը հաջորդում է փետրվարին Սիրիայի տնտեսական հիմնական ոլորտների նկատմամբ որոշ պատժամիջոցների կասեցման առաջին քայլին։

Պաշտոնյաները հայտարարել են, որ այդ միջոցառումները կարող են վերականգնվել, եթե Սիրիայի նոր ղեկավարները խախտեն փոքրամասնությունների իրավունքները հարգելու և ժողովրդավարության ուղղությամբ շարժվելու խոստումները։

ԵՄ-ից սպասվող պաշտոնական հայտարարությունից առաջ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաիբանին հայտարարել է, որ «պատժամիջոցների վերացումն արտահայտում է Սիրիային աջակցելու տարածաշրջանային և միջազգային կամքը»։

«Սիրիացի ժողովուրդն այսօր շատ կարևոր և պատմական հնարավորություն ունի՝ վերակառուցելու իր երկիրը։ Այսօրվա ծրագիրն է՝ օգտվել պատժամիջոցների վերացումից։ Սիրիայում ներդրումներ կատարել ցանկացողների համար դռները բաց են։ Սիրիայի հետ համագործակցել ցանկացողների համար պատժամիջոցներ չկան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի